Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները մարտի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բազում գյուղի մթերային խանութում կատարած գնումների համար վճարել էին կեղծ թղթադրամով:

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամն իրացրել էր Վանաձորի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը և հայտնել, որ կեղծ թղթադրամը ձեռք է բերել օնլայն խանութից։

47-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն