armenpress.am Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։
Այս մասին հայտնում է AL Arabiya-ն։
Ադրբեջանը օդաչուներին ծանուցում է ուղարկել, որով տեղեկացրել է, որ օդային սահմանը փակ կլինի 12 ժամով։
Ադրբեջանի նախարարների կաբինետը «հաշվի առնելով այս հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակը, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, որոշում է կայացրել նաև ամբողջությամբ դադարեցնել բեռնատարների (ներառյալ տարանցիկ տրանսպորտային միջոցների) տեղաշարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր անցակետերով»։
Հիշեցնենք, որ Արդբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։