Քննարկման առանցքում ճանապարհային անվտանգությունն էր․ ՏԿԵ փոխնախարարը ընդունել է ՀԲ պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մարտի 5-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Տրանսպորտի պրակտիկայի ղեկավար Շոմիկ Ռաջ Մահնդիրատայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչական գործունեության և բողոքների քննության վարչության պետ Նորիկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ՏԿԵՆ և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մասնագետներ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։

Հանդիպման թեման Հայաստանում ճանապարհային անվտանգության աուդիտի գործընթացին առնչվող հարցերի և օրենսդրական կարգավորումների քննարկումն էր։

Քրիստինե Ղալեչյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին ճանապարհային անվտանգության օրակարգի իրագործման ուղղությամբ որպես գործընկեր ՀՀ կառավարությանը մշտապես աջակցելու համար։ Նա ընդգծել է, որ Կառավարությունը որդեգրել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելիչ քաղաքականություն, որը ուղղված է ճանապարհային անվտանգության խնդիրների լուծմանը։ Այս կոնտեքստում CEPA համաձայնագրից բխող «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգի պահանջների մոտարկման նպատակով Հայաստանում պետք է ներդնի Ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտը։

Նշվածի համատեքստում Համաշխարհային բանկը՝ Ճանապարհային անվտանգության գլոբալ հաստատության (GRSF) հետ իրականացվող «Հայաստանի ճանապարհային անվտանգության կառավարման ուսումնասիրում» ծրագրի շրջանակներում աջակցում են ՏԿԵՆ-ին ճանապարհային անվտանգության աուդիտի մեթոդաբանական փաստաթղթերի մշակման համար։

Նախարարի տեղակալը նշել է, որ հատկապես կարևոր է տարբերակել ճանապարհային անվտանգության աուդիտորի, նախագծողի և տեխնիկական հսկողի պարտականությունների շրջանակը գործառույթների կրկնությունից խուսափելու համար։

Հանդիպման ընթացքում ՀԲ-ի և GRSF փորձագետները ներկայացրել են զեկույց Ճանապարհային անվտանգության կառավարման, ճանապարհատրանսպորտային պատահարների տնտեսական հետևանքների, ինչպես նաև ճանապարհային անվտանգության աուդիտի միջազգային փորձի ու աուդիտորի անկախ, անկողմնակալ, օբյեկտիվ և հիմնավորված գնահատում իրականացնելու վերաբերյալ։

Հաշվի առնելով քննարկվող թեմայի կարևորությունը՝ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն