Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին։
Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցեր:
Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին կայուն և արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի համար։
Լաուրա Միլնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ նախաձեռնությունների իրականացումը։