factor.am Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ «նացիզմի վերականգնման համար»: Դատավճիռը ներառում է նաև առցանց ռեսուրսներ կառավարելու չորս տարվա արգելք, գրում The Insider-ը։
Նշվում է, որ «մեղադրյալը խոստովանել է իր մեղքը», գործը քննվել է հատուկ ընթացակարգով՝ դատավարությունը տևել է մեկ օր։
Պաշտպանական կողմը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Մարգարյանը նվիրատվություններ է կատարել «Մենք չենք լքում մերոնց» և «Հայրենիքի որդիներ» հիմնադրամներին։ Փաստաբանը նաև կարդացել է «Հատուկ ռազմական գործողության վետերանների» կոլեկտիվ նամակը, որոնք «ներել» են բլոգերին և խնդրել մեղմ պատիժ։
«Արսեն Մարգարյանի ինքնազոհաբերության մասին» վերնագրով յութուբյան տեսանյութում, մեղադրական կողմի պնդմամբ, բլոգերը վիրավորել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի հիշատակը և արդարացրել Ադոլֆ Հիտլերի գործողությունները։
Արսեն Մարգարյանը ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։