Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը | news.am

news.am Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին իր նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ, հաղորդում է APA-ն։

Զրույցի ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև մեր երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները»,- հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն