Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար | hetq.am

hetq.am  Գլխավոր դատախազությունը  2026թ. փետրվարի 16-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանի և կնոջ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դատախազությունը տրամադրել է ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը, որ ցանկանում են դատական կարգով բռնագանձել:

Պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք Երևանում, որից երկուսը Կենտրոն վարչական շրջանում է: Բռնագանձման պահանջ է ներկայացվել նաև մեկ ավտոմեքենայի վերաբերյալ:

Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 125 մլն 580 հազ. դրամ է:

Դատախազությունը նաև գումարային պահանջ է ներկայացրել՝ մոտ 48 մլն դրամի բռնագանձում որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և մոտ 43 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն