ՔՊ վարչության որոշմամբ Դավիթ Դանիելյանի թեկնածությունը չեղարկվել է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է: Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու:

Սյունիքում իմ կողմից իրականացվող բոլոր նախագծերը հասցնելու եմ ավարտին մինչ իմ պաշտոնավարման ավարտը»,- ասված է Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն