Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է կայացել

Մարտի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Միրզոյանին տեղեկացրել է նաև Նախիջևանի տարածքի վրա իրանական հարձակման մասին։

Հիշեցնենք, որ Արդբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Իրանից հերքել են՝ նշելով, որ սադրանքը կազմակերպվել է Իսրայելի կողմից Իրանին մեղադրելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն