Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում. կա տուժած

Առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզի գազալցակայաններից մեկում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Մարտի 6-ին, ժամը 07։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն