Ուկրաինան կօգնի ԱՄՆ-ին իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինան կօգնի ԱՄՆ-ին իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում Ուկրաինան մշակել է իրանական «Շահեդ» անօդաչու սարքը խոցելու արդյունավետ միջոցներ, հայտնում է Reuters-ը:

«Մենք ԱՄՆ-ից ստացել ենք կոնկրետ աջակցություն ցուցաբերելու հարցում՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «Shahed»-ներից պաշտպանություն ապահովելու համար: Ես հանձնարարել եմ տրամադրել անհրաժեշտ միջոցները և ապահովել ուկրաինացի մասնագետների ներկայությունը, որոնք կարող են երաշխավորել պահանջվող անվտանգությունը»։», – X-ում գրել է Զելենսկին։

Թեմային ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ ուկրաինացիները կսկսեն աշխատանքը «առաջիկա մի քանի օրվա ընթացքում»։

նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է ընդունել օգնություն ցանկացած երկրից։

Շաբաթվա սկզբին Զելենսկին առաջարկել է ուկրաինացի մասնագետներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու համար, եթե այդ երկրների առաջնորդները համոզեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնվել մեկամսյա հրադադարի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն