factor.am ԱՄՆ զինվորական քննիչները կարծում են, որ հավանական է՝ ԱՄՆ ուժերն են պատասխանատու շաբաթ օրը Իրանում աղջիկների դպրոցի վրա ակնհայտ հարվածի համար, որի հետևանքով տասնյակ երեխաներ են զոհվել, սակայն դեռևս վերջնական եզրակացության չեն եկել կամ չեն ավարտել իրենց հետաքննությունը, Reuters-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։
Reuters-ը չի կարողացել հետաքննության վերաբերյալ ավելի շատ մանրամասներ պարզել, այդ թվում՝ ի՞նչ ապացույցներ են նպաստել նախնական գնահատականին, ի՞նչ տեսակի զինամթերք է օգտագործվել, ո՞վ է պատասխանատու կամ ինչո՞ւ է ԱՄՆ-ն կարողացել հարվածել դպրոցին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի հաստատել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հետաքննում են միջադեպը։
Պաշտոնյաները, որոնք խոսել են անանունության պայմանով, չեն բացառել, որ կարող են ի հայտ գալ նոր ապացույցներ, որոնք կազատեն ԱՄՆ-ին պատասխանատվությունից և կմատնանշեն միջադեպի մեկ այլ պատասխանատու կողմի։
Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին հարված էր հասցվել անցյալ շաբաթ՝ երկրի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը: ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է 150 աշակերտ:
Պենտագոնը Reuters-ի հարցերն ուղղել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը, որի խոսնակը՝ կապիտան Թիմոթի Հոքինսն ասել է. «Անտեղի կլինի մեկնաբանություն տալ, քանի որ միջադեպը հետաքննության փուլում է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում