Արտերկում խաղացող 10 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային թիմից հրավեր է ստացել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը 12 գոլ է խփել «Սանդերլենդի» տարբեր տարիքային թիմերում։

Վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Պաշտպաններ

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)

Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Արտյոմ Բանդիկյան  – ԲԿՄԱ (Ռուսաստան)

Կիսապաշտպան

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հարձակվողներ

Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Լեհաստան)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)

Արթուր Միրանյան – «Բնեյ Սախնին» (Իսրայել)

Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)

Ֆինն Գերագուսյան – «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին մրցակցի խաղադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ, իսկ 3 օր անց Երևանում կմրցի Բելառուսի թիմի դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն