factor.am ԱՄՆ իշխանություններն իրենց աշխատակիցներին ու քաղաքացիներին խորհուրդ են տալիս չմեկնել Ադրբեջանի Նախիջևանի շրջան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, գրում են տեղական լրատվամիջոցները։
Հանձնարարականը տրվել է Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։
Դեսպանատունը նաև հայտնում է, որ «Բաքվում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ռեժիմն այս պահին մնում է անփոփոխ, շարունակվում են հյուպատոսական ծառայություններ մատուցել»։
Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին «հետևել իրավիճակի վերաբերյալ տեղական նորություններին, խուսափել մարդաշատ վայրերից և ցույցերից, ավելորդ ուշադրություն գրավելուց, պահպանել անվտանգության միջոցառումները և, անհրաժեշտության դեպքում, պատրաստել տարածաշրջանից դուրս գալու ծրագիր»։
Հիշեցնենք, որ Արդբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Իրանից հերքել են՝ նշելով, որ սադրանքը կազմակերպվել է Իսրայելի կողմից Իրանին մեղադրելու համար։