Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը

Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բայրամովը նշել է, որ տարհանման վերաբերյալ հրահանգներ են տրվել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ պատրաստում է արձագանքման անհրաժեշտ միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Այդ հարձակումները անպատասխան չեն մնա։

Իրանը հերքում է իր զինված ուժերի՝ Ադրբեջանում անօդաչու թռչող սարքի արձակման մասին տեղեկությունը։ Իրանի ԶՈՒ-ն նշել է, որ ըստ իրականացված հետաքննությունների, սադրանքը կազմակերպվել է Իսրայելի կողմից Իրանին մեղադրելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն