ԶՈՒ-ն,  Հայ առաքելական եկեղեցին ու մարզպետարաններն՝ առաջին եռյակում․ որքանով են հայաստանցիները գոհ տարբեր կառույցների աշխատանքից   | factor.am

factor.am։ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հարցման արդյունքներով Հայաստանում վստահության ամենաբարձր մակարդակն ունեցող կառույցների եռյակն այս տեսքն ունի՝ Զինված ուժեր, Հայ առաքելական եկեղեցի, մարզպետարաններ։

Զինված ուժերի աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 39 տոկոսը, ավելի շուտ գոհ է՝ 34 տոկոսը։ Ստացվում է, 73 տոկոսը դրական է գնահատում ԶՈՒ գործունեությունը։ 25 տոկոսը լիովին գոհ է ԶՈՒ ղեկավար կազմի աշխատանքից, 32 տոկոսը՝ ավելի շուտ գոհ է, այստեղ էլ պատկերը ստացվում է 57 տոկոս։

Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից լիովին գոհ է 39 տոկոսը, ավելի շուտ գոհ է՝ 23 տոկոսը։ Փաստացի, հարցվածների 62 տոկոսը Եկեղեցու գործունեությունից գոհ է։

Բարձր ցուցանիշ են գրանցել նաև մարզպետարանները. նրանց աշխատանքը լիովին գոհացնում է հարցվածների 25 տոկոսին, 37 տոկոսի համար էլ գործունեությունն ավելի շատ գոհացնող է։

Հարցմանը մասնակցած 1506 ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիներից 58 տոկոսը (լիովին գոհ է քվեարկել 23 տոկոսը, ավելի շատ գոհ՝ 35-ը) դրական է գնահատել Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, 61 տոկոսը (լիովին գոհ է քվեարկել 23 տոկոսը, ավելի շատ գոհ՝ 38-ը)՝ Ոստիկանության գործունեությունը, 56 տոկոսը (լիովին գոհ է քվեարկել 24 տոկոսը, ավելի շատ գոհ՝ 32-ը)՝
Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը։

20 տոկոսը լիովին գոհ, իսկ 26 տոկոսն ավելի շատ գոհ է վարչապետի աշխատակազմից, իսկ դրանից ցածր արդեն գնահատվել է Գլխավոր դատախազության, դատարանների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՄԻՊ և նախագահի աշխատակազմերի գործունեությունը։

Հարցվածներն առավել դժգոհ են Խորհրդարանի աշխատանքից. 44 տոկոսն ընդհանրապես դժգոհ, իսկ 22 տոկոսն էլ ավելի շուտ դժգոհ է Ազգային ժողովի աշխատանքից։

IRI-ն վերլուծել է առանձին կառույցների գործունեությունը տարբեր տարիների և ամիսների կտրվածքով։

Մասնավորապես, ավելի վաղ անցկացված հարցման տվյալներով, Զինված ուժերից հանրությունն առավել քան գոհ է եղել 2019 թվականի հոկտեմբերին՝ գրանցվել է գոհ լինելու 91 տոկոս ցուցանիշ։ Առավել դժգոհ է եղել 2023 թվականի մարտին՝ 59 տոկոս։

Շարունակությունւը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն