Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քևին Համլիթոնը | armenpress.am

armenpress.am: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քևին Համլիթոնը։

Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ Համլիթոնը պատասխանատու է այդ երկու կարևոր տարածաշրջաններում դաշինքի քաղաքականության համար։

Նա նաև քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնում գործընկերության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալն է։

Քեվին Համիլթոնը 2023-2026 թվականներին եղել է Թուրքիայում Կանադայի դեսպանը՝ համատեղության կարգով զբաղեցնելով նաև Վրաստանում և Ադրբեջանում Կանադայի դեսպանի պաշտոնը։

2016-2020 թվականներին նա եղել է Ռումինիայում, Բուլղարիայում և Մոլդովայում Կանադայի դեսպանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն