Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին։

Նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանն ընդգծել է՝ Ավետիսյանը ոլորտին լավ ծանոթ է, աշխատանքային գործունեությունը սկսել է հենց տարածքային կառավարման ոլորտից և միանշանակ հաջողելու է։

Առնակ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ մեծ պատասխանատվությամբ առաջ կտանի ոլորտային խնդիրները։

Այնուհետև, կառույցի գործակարգավարական խորհրդակցության շրջանակում քննարկվել են 2026 թվականի առաջին կիսամյակի առաջնահերթությունները, կատարված և պլանավորված աշխատանքների ընթացքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն