azatutyun.am: Իրանում դպրոցի վրա հարձակման վերաբերյալ անհրաժեշտ է անաչառ, թափանցիկ և անկախ հետաքննություն։ Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր քարտուղար Վոլքեր Թյուրքը՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին իր արդեն հայտարարած քննությունը հետևողական և շատ արագ իրականացնել։
«Մենք պահանջում ենք, որ դա կատարվի շատ արագ, և պետք է նաև ապահովել պատասխանատվություն և փոխհատուցում վնասներ կրողների», -ընդծել է ՄԱԿ-ի պաշտոնյան։
Իրանն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է իրանական Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման համար, որի հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, ավելի քան 150 մարդ է զոհվել, մեծ մասը՝ երեխաներ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ Պենտագոնը հետաքննություն է իրականացնում։
Թյուրքը նշել է, որ ամենայն հավանականությամբ ամսվա վերջին կայցելի Վաշինգտոն՝ ընդգծելով՝ կան «լուրջ մտահոգություններ միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման վերաբերյալ»։ Նա նաև ասել է, որ կարևոր հարցեր կան հարձակման ժամանակ օգտագործած զենքի վերաբերյալ, քանի որ հարձակումը տեղի է ունեցել առավոտյան՝ այն պահին, երբ երեխաները, ամենայն հավանականությամբ, դպրոցում էին։
«Մենք սպասում ենք, որ պատասխանատվություն կլինի»,- եզրափակել է ՄԱԿ-ի պաշտոնյան։