Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։

«Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն