Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք․ ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, ընդգծելով, որ իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է 6 ՀՀ քաղաքացի, դեսպանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։

«Մինչև տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի երկու ուսանողները համալսարանի կողմից ապահովվել են կացարանով։ Այսօր առավոտյան Ճապոնիա-Տաշքենդ-Վրաստան-Հայաստան և Ճապոնիա-Տաշքենդ-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով մեկնել են Տոկիոյից։

Մյուս 4 անձը, որոնց թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամներ, արդեն իսկ Երևանում են՝ վերադարձել են Ճապոնիա-Չինաստան-Վրաստան-Հայաստան չվերթով»,– նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն