Պակիստանի հետ բախումներում 56 աֆղանստանցի է զոհվել, գրեթե կեսը՝ երեխաներ․ ՄԱԿ | azatutyun.am

azatutyun.am։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ անցած շաբաթ Պակիստանի հետ ռազմական գործողությունների սրումից ի վեր սպանվել է 56 աֆղանստանցի քաղաքացիական անձ, որոնց գրեթե կեսը երեխաներ են։

«Եվս 129 մարդ, այդ թվում՝ 41 երեխա և 31 կին, վիրավորվել են», – ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան, ընդգծելով՝ բռնության հետևանքով հումանիտար օգնությունը չի կարող հասնել բազմաթիվ մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Աֆղանստանի ու Պակիստանի միջև բախումը տեղի ունեցավ փետրվարի 26-ից, երբ Աֆղանստանը սահմանային հարձակում սկսեց՝ ի պատասխան Պակիստանի օդային հարվածների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն