ԱՄԷ-ում այս պահին գտնվող բոլոր 170 ՀՀ քաղաքացիների հետ կապ է պահպանվում․ ՀՀ ԱԳՆ

Երեք օրվա կտրվածքով Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է ընդհանուր 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում և Դուբայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հավաքագրվել են Օմանով ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների տվյալները և անվճար ավտոբուսներով ապահովվել է տեղափոխում դեպի Օման՝ Մասկատի օդանավակայան։

Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատ կազմակերպված փոխադրումով տեղափոխվել է մարտի 4-ին՝ 94, մարտի 5-ին՝ 58-ը, մարտի 6-ին՝38 ՀՀ քաղաքացի։

Արդյունքում, երեք օրվա կտրվածքով Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է համապատասխանաբար 70 և 120 (ընդհանուր թվով՝ 190) ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ»,– նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ տեղական իշխանությունների կողմից Դուբայում ապահովվել է ոստիկանական ուղեկցություն։ Գրանցված, բայց չտեղափոխված քաղաքացիներն այդ պահին դեռևս նախընտրել են մնալ Դուբայում։

«Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները հավաքագրել են այնտեղ գտնվող բոլոր՝ 170 ՀՀ քաղաքացիների տվյալները, նրանց հետ կապ է պահպանվում անհատական կամ խմբային տարբերակներով։ Այդ թիվը ներառում է նաև Աբու Դաբիում գտնվող 30 հայ ուսանողների։

Այն դեպքերում, երբ Դուբայի որոշ հյուրանոցներում թռիչքները ոչ իրենց մեղքով բաց թողած քաղաքացիները բախվել են խնդիրների, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ներգրավվել է դրանց հասցեագրելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու քննարկումներով։ Պահանջվող ձևաչափով համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել նաև ԱՄԷ ԱԳ նախարարությանը»,– եզրափակվում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն