azatutyun.am Միջազգային պարալիմպիական կոմիտեն այսօր հայտարարեց, որ Իրանը չի մասնակցի Միլանո-Կորտինա 2026 թ. ձմեռային Պարալիմպիական խաղերին։
«Իրանի ազգային պարալիմպիական կոմիտեն մեզ տեղեկացրել է, որ հնարավոր չէ ապահովել անվտանգ ճանապարհ դեպի Միլանո-Կորտինա 2026, ինչի հետևանքով նրանք չեն կարող հասնել խաղերին»,- հայտարարել է Միջազգային պարալիմպիական կոմիտեն նախագահ Էնդրյու Փարսոնսը։
Բացման արարողությունը տեղի է ունենում այսօր Վերոնայում, սակայն քաղաքական մի քանի սկանդալի և Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմի պատճառով բոլորը չէ, որ կմասնակցեն միջոցառմանը։
Միլանո-Կորտինա ձմեռային Պարալիմպիական խաղերը կանցկացվեն մարտի 6–ից 15-ը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում