Իրանը հարվածների նոր շարք է հասցրել Իսրայելին | 1lurer.am

1lurer.am  Իրանը համակարգված հարձակում է սկսել Իսրայելի թիրախների դեմ՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր: Այդ մասին հաղորդել է իրանական ISNA լրատվական գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հաղորդել է՝ ««Իրական խոստում 4» գործողության 21-րդ ալիքը սկսվել է Թել Ավիվի սրտում գտնվող թիրախների դեմ «Խեյբար» հրթիռների և անօդաչու սարքերի արձակմամբ»:

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի բանակի օբյեկտներին Թել Ավիվում, Հայֆայում և «Բեն Գուրիոն» օդանավակայանին, նաև Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին: Հարձակում է կատարվել նաև Քուվեյթի ափերի մոտ գտնվող ամերիկյան նավթատար նավի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն