Աշխատակից ներկայացող կեղծ օգտատերեր ԱՍՀ նախարարության անունից WhatsApp-ով նամակներ են ուղարկում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից ներկայացող մի շարք կեղծ օգտատերեր WhatsApp հավելվածի միջոցով նամակագրության մեջ են մտնում նախարարության հետ համագործակցող տարբեր հասարակական կազմակերպությունների և անձանց հետ՝ փորձելով վերջիններից ստանալ անձնական տվյալներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը:

«Խնդրում և հորդորում եմ նման կեղծ և կասկածելի հաշիվներից նամակներ ստանալիս դրանց որևէ կերպ չարձագանքել, չտրամադրել անձնական տվյալներ, չտրվել զեղծարարների խարդախություններին»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն