Իրանը այլևս այն երկիրը չէ, ինչ մեկ շաբաթ առաջ էր․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Իրանի ղեկավարությունը «չեզոքացված է» և ինքը փնտրում է նոր ղեկավար, որը լավ կվերաբերվի Միացյալ Նահանգներին և Իսրայելին, նույնիսկ եթե այդ առաջնորդը լինի կրոնական և երկիրը չլինի ժողովրդավարական պետություն։

«Իրանը այլևս այն երկիրը չէ, ինչ մեկ շաբաթ առաջ էր։ Մեկ շաբաթ առաջ նրանք հզոր էին, իսկ հիմա չեզոքացված են», – ասել է նա CNN-ի հետ հեռախոսային հարցազրույցում։

Թրամփը նաև անդրադարձել է Կուբային՝ ասելով, որ Կուբան «շուտով կփլուզվի»:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն