ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մի խումբ բարձրաստիճան սպաների հետ մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև զինծառայողների ընտանիքների անդամները։

Ուսումնառության ավարտի և ցուցաբերած բարձր արդյունքների համար հրահանգիչների առաջին խմբին շնորհվել է որակավորման երրորդ կարգ։

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին և հրահանգիչներին՝ մաղթելով բարձր առաջադիմություն և արդյունավետ ծառայություն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն