Արամ Ա–ի գլխավորությամբ քննարկվել է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը | news.am

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկա վերլուծական հարթակը» Արամ Առաջինի գլխավորությամբ երեկ երեկոյան հրատապ նիստ է անցկացրել՝ քննարկելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը։

Այս մասին հայտնում տեղեկանում ենք Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջից։

Արամ Առաջինը ներկայացրել է Իրանի, Քուվեյթի, ԱՄԷ–ի, Կատարի, Սիրիայի հայոց թեմերի պատասխանատուների հետ ունեցած զրույցներից մանրամասներ։ Առավել քննարկվել է Իրանում ու Լիբանանում առկա պայթյունավտանգ իրավիճակը։

Հարթակի մասնակից վերլուծաբանները քննարկել են նաեւ Նախիջեւանի ուղղությամբ արձակված արկի հանգամանքները։ Այս ամենի մեջ Բաքվի կողմից առիթն օգտագործելու եւ Հայաստանի նկատմամբ քայլեր անելու հավանականությունը նույնպես փորձագիտական քննարկումների մաս է կազմել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն