Ադրբեջանը հայտարարել է իրանական ԻՀՊԿ-ի կողմից ահաբեկչական գործողություններ կանխելու մասին | azatutyun.am

azatutyun.am  Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունների՝ գործողությունների թիրախում էին Ադրբեջանի կարևորագույն ենթակառուցվածքները և բարձրաստիճան պաշտոնյաները։ Նպատակակետերի թվում էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքվում Իսրայելի դեսպանատունը», սինագոգը և այլն:

Նշվում է, որ «ահաբեկչական ծրագրերը» խափանվել են, կան կալանավորներ, այդ թվում՝ Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն