ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատերազմը դադարեցնելու կոչ է արել | news.am

news.amՄերձավոր Արևելքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, բոլոր կողմերին կոչ եմ անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մերձավոր Արևելքում և դրանից դուրս անօրինական հարվածները հսկայական տառապանքներ են պատճառում տարածաշրջանի խաղաղ բնակիչներին և լուրջ սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար, հատկապես ամենախոցելի մարդկանց համար»,- գրել է Գուտերեշը X ցանցում։

«Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ժամանակն է դադարեցնել մարտերը և լուրջ բանակցություններ սկսել։ Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ», – ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն