Զելենսկին ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Զելենսկին հավելել է, որ Մակրոնը աջակցել է Ուկրաինայի ջանքերին՝ օգնելու տարածաշրջանին իր փորձագիտությամբ՝ հակազդելու իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերին։

Շաբաթվա սկզբին Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից ստացել է «կոնկրետ աջակցության» խնդրանք և հրամայել է պաշտոնյաներին տրամադրել անհրաժեշտ միջոցներն ու մասնագետները՝ տարածաշրջանում օդային պաշտպանությանը օգնելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն