Ես չեմ ուզում, որ քրդերը հարձակում սկսեն. Թրամփ | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ էթնիկ քրդերը ցամաքային հարձակում սկսեն Իրանի ռեժիմի դեմ՝ ասելով, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են նրանք «վիրավորվում և սպանվում»։

«Ինչպես գիտեք, մենք շատ բարեկամական ենք քրդերի հետ, բայց չենք ուզում պատերազմն ավելի բարդ դարձնել, քան այն արդեն իսկ կա: Այո, ես դա բացառել եմ։ Ես չեմ ուզում, որ քրդերը մտնեն։ Ես չեմ ուզում, որ քրդերը վիրավորվեն և սպանվեն: Նրանք պատրաստ են մտնել, բայց ես նրանց ասել եմ, որ չեմ ուզում, որ նրանք մտնեն։ Պատերազմը բավականին բարդ է առանց քրդերի ներգրավման», – նշել է Թրամփը։

Օրերս Թրամփը Reuters-ին ասել էր, որ ինքը «ամբողջովին կողմ» կլինի իրանցի քուրդ մարտիկների հարձակմանը՝ ի աջակցություն ԱՄՆ-Իսրայել պատերազմի։

«Կարծում եմ՝ հրաշալի է, որ նրանք ուզում են դա անել։ Ես լիովին կողմ կլինեմ դրան», – նշել էր նա։

Քրդերը կազմում են Իրանի բնակչության մոտ 10 տոկոսը և հիմնականում ապրում են երկրի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի երկայնքով։ Իրանը վաղուց մեղադրվում է երկրի էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի նկատմամբ ճնշման և խտրականության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն