Կդադարեցվի Տաշիր քաղաքի բազմաթիվ փողոցների գազամատակարարումը |

Մարտի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան, Վ․ Սարգսյան, Շահումյան, Սայաթ-Նովայի, Արևային, Գետափնյա, Կ․ Դեմիրճյան, Աբովյան, Էրեբունու, Բաղրամյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների, ինչպես նաև Լատիշական, Վան, Արցախ թաղամասերի գազասպառողների, հարակից հիմնարկների և ձեռնարկությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն