Փեզեշքիանն Ալիևին հայտնել է, որ Իրանը կապ չունի Նախիջևանի վրա հարձակման հետ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը առնչություն չունի Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակման հետ, միջադեպը հետաքննվելու է, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ալիևն իր կողմից ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը: Նա ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ մեծ թվով քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների շուրջ:

Մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել: Դրոններից մեկը բախվել է օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել է դպրոցի մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ։

Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։ Իսկ Թեհրանը հերքել է՝ նշելով, որ իսրայելական ռեժիմի կողմից արված սադրանք է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն