azatutyun.am Այսօր առավոտյան վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ տարանցիկ) ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշենք, որ Ադրբեջանի նախարարների կաբինետի 2026 թվականի մարտի 5-ի որոշման համաձայն՝ նախկինում ժամանակավորապես կասեցվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը։
Մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել: Դրոններից մեկը բախվել է օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել է դպրոցի մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ։
Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։ Իսկ Թեհրանը հերքել է՝ նշելով, որ իսրայելական ռեժիմի կողմից արված սադրանք է։
Ավելի ուշ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը առնչություն չունի Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակման հետ։