Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն հավատարմության երդում են տվել հանրապետության նոր գերագույն առաջնորդին | armenpress.am

armenpress.am Իրանի զինված ուժերն իրենց աջակցությունն են հայտնել հանրապետության Փորձագետների խորհրդի որոշմանը՝ Մոջթաբա Խամենեիին գերագույն առաջնորդ ընտրելու վերաբերյալ, և հայտարարել են երկրի նոր առաջնորդին հավատարմության մասին։ Այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

«Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին», – ասվում է Իրանի պետական ​​հեռուստատեսության հաղորդագրության մեջ։

Երկրի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդում է տվել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ պատրաստակամություն է հայտնելով հետևել նրա հրահանգներին։

«Պահապանների կորպուսը՝ որպես անձնվեր զինվոր և իշխանության հզոր հենարան, աջակցելով հարգարժան Առաջնորդության փորձագետների խորհրդի ընտրությանը, պատրաստ է լիովին ենթարկվել և անձնուրաց կատարել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի աստվածային հրահանգները», – մեջբերում է կատարել ԻՀՊԿ-ի հայտարարությունից Իրանի պետական ​​​​հեռուստատեսությունը:

Ավելի վաղ փորձագետների խորհուրդը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների առաջին օրը սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդուն՝ այաթոլլա Մոջթաբա Խամենեիին նշանակել էր երկրի գերագույն առաջնորդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն