Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նոր հոգևոր առաջնորդի ընտրությունն Իրանի սահմանադրական իրավունքն է | news.am

news.am Նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը Իրանի սահմանադրական օրենսդրությանը համապատասխան իրականացվող ընթացակարգ է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Մոջթաբա Խամենեիի՝ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրությունը։

«Այս որոշումը կայացվել է իրանական կողմից՝ այդ պետության սահմանադրական իրավունքին համապատասխան ձևով», – նշել է նա։

Հիշեցնենք՝ Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ։ Նա զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ABC News-ին հայտնել էր, որ Իրանի նոր ղեկավարը «երկար չի դիմանալու», եթե առաջին հերթին իր հաստատումը չստանա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն