Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով շարժվում է Հայաստան | 1lurer.am

1lurer.am  Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական հացահատիկի ևս մեկ խմբաքանակ է ուղարկվել Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Բեռնափոխադրման շրջանակներում Երևան է ուղարկվել յոթ վագոնից բաղկացած գնացք, որը տեղափոխում է 488 տոննա ռուսական հացահատիկ։ Առաքումը կատարվել է Բալաջարայի կայարանից։ Երթուղին անցնում է Վրաստանի սահմանով Բեյուկ-Քյասիկ կայարանով, որի վերջնական նպատակակետը Հայաստանում է։

Ավելի վաղ՝ փետրվարի 4-ին, արդեն իրականացվել էր գյուղմթերքի նմանատիպ տարանցիկ բեռնափոխադրում։ Այդ ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել 560 տոննա ռուսական հացահատիկ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն