Բելգիայում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում | armenpress.am

armenpress.am Բելգիայի Լիեժ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում: Ոչ ոք չի տուժել, սակայն շենքը նյութական վնաս է կրել: Այս մասին հաղորդել է Belga լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Ըստ հրապարակման՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես չորսին, սինագոգի առջև. կոտրվել են շենքի ապակիները, պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ սինագոգի դիմացի փողոցը փակ է, ընթանում է հետաքննություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն