ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին, Ստրասբուրգի ժամանակով 12:00-ին, ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում: Այս մասին տեղեկացավ ԵԽ-ի տարածած հաղորդագրությունից:

Սա Հայաստանի վարչապետի երկրորդ ելույթն է Եվրախորհրդարանում, նախորդ՝ 2023 թվականի այցից հետո:

Հաղորդագրությունում ընդգծվում է այն հանգամանքը, որ Փաշինյանի ելույթը տեղի է ունենալու 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կուրվագծեն երկրի արագ զարգացող հարաբերությունների և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի առաջխաղացման ուղին:

«Հայաստանի կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանն ու ԵՄ-ին ապագայում հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ ԵՄ-ն այժմ վիզաների ազատականացման երկխոսություն է վարում Հայաստանի հետ, իսկ մայիսի 5-ին նախատեսված է ԵՄ-Հայաստան գագաթնաժողով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն