Առաջիկա օրերը՝ առանց տեղումների. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Մարտի 9-ի և 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են  տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 10-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-ի ցերեկը Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, մարտի 11-14-ի և գիշերը և ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևանում մարտի 9-ի ցերեկը, 10-13-ը, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն