Պուտինը շնորհավորել է Խամենեիին և հաստատել ՌԴ-ի աջակցությունը Իրանին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի փորձագետների խորհուրդը երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել հանգուցյալ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջաթաբա Խամենեիին։

«Այժմ, երբ երկիրը դիմակայում է զինված ագրեսիային, Խամենեիի գործունեությունն այդ պաշտոնում խիզախություն և անձնվիրություն է պահանջում»,– ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը եղել է և կլինի Իսլամական Հանրապետության հուսալի գործընկերը:

«Վստահ եմ, որ դուք պատվով կշարունակեք ձեր հոր գործը և կհամախմբեք իրանցի ժողովրդին»,– ասված է ուղերձում:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն