factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է Իրանում Մոջթաբա Խամենեիին որպես նոր գերագույն առաջնորդ նշանակման կապակցությամբ, հաղորդում է Fox News-ը։
Հաղորդավար Բրայան Քիլմիդը նշել է, որ նոր առաջնորդի ընտրության հայտարարությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահի հետ, և նա ասել է նրան. «Ես գոհ չեմ», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն մինչ նրա նշանակումը ABC News-ին հայտնել էր, որ Իրանի նոր ղեկավարը «երկար չի դիմանալու», եթե առաջին հերթին իր հաստատումը չստանա։