Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր գերագույն առաջնորդին | factor.am

factor.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նամակում Ադրբեջանի ղեկավարը կրկին ցավակցություն է հայտնել Մոջթաբա Հոսեյն Խամենեիի հոր՝ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։

«Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները պատմականորեն հիմնված են եղել մեր ժողովուրդների կամքի վրա, որոնք ապրել են բարիդրացիական և բարեկամական պայմաններում։ Հուսով եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական ​​կապերի զարգացման համար՝ մեր ժողովուրդների շահերին համապատասխան։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս բարձր նշանակման կապակցությամբ և մաղթում եմ Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին խաղաղություն և բարգավաճում»,- ասվում է Ադրբեջանի նախագահի շնորհավորանքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն