Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը | armenpress.am

armenpress.am Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթարդյունահանումը, քանի որ Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման պատճառով երկրում նավթի պահեստները շուտով կարող են լցվել:

Սաուդյան Արաբիան նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում. թագավորությունն օրական արդյունահանում է մոտ 10 մլն բարել և արտահանում օրական մոտ 7 մլն բարել: Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթն ու  Իրաքը:

Իրանը գրեթե ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից երկրի վրա հարձակումների: Նեղուցով է անցնում նավթի համաշխարհային հոսքերի մոտ 20 տոկոսը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն