ՆԳ փոխնախարարը շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկել է հաշվառման-քննական ընթացակարգերի բարելավման հարցը

ՆԳՆ Երևանի հաշվառման-քննական բաժնում տեղի է ունեցել հանրային քննարկում հաշվառման-քննական ընթացակարգերի բարելավման շուրջ, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարարությունը։

Օրակարգում երկարաժամկետ լուծումների և ընթացիկ խնդիրների քննարկումն էր, որի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի մասնակի արտապատվիրակման հարցին։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորելով նման ձևաչափով քննարկումներն ու մասնագիտական կարծիքների փոխանակումը՝ ընդգծել է, որ ոլորտում համակարգային բարեփոխումների ամբողջական իրականացումը հնարավոր է միայն պետական կառույցների և մասնավոր հատվածի կառուցողական համագործակցության պայմաններում։

Անդրադարձ է կատարվել նաև ապագա վարորդների պատրաստման ուղղությամբ հանրակրթական դպրոցներում կրթական ծրագրի ներդրման, ավտոդպրոցների նվազագույն տեխնիկական պահանջների, ավտոմեքենաների համալրվածության և ոլորտին առնչվող այլ հարցերի։

Մասնակցում էին Պարեկային ծառայության, Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության և ավտոդպրոցների ներկայացուցիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն