Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանից արձակված հրթիռներ որսալու մասին | armenpress.am

armenpress.am Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Լիբանանից երկրի ուղղությամբ արձակված հրթիռներ են որսացել, որոնցից մի քանիսն ընկել են բաց տարածքում։

«Իսրայելի մի քանի շրջաններում Լիբանանից արձակված արկեր են հայտնաբերվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են դրանցից մի քանիսը, և ևս մի քանիսն (արկեր – խմբ.) ընկել են բաց տարածքներում։ Հարված է գրանցվել նաև Իսրայելի կենտրոնում», – այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։

Բանակի տվյալներով՝ որոնողական-փրկարարական գործողություններ են իրականացվում այն ​​տարածքներում, որտեղ ստացվել են արկերի ընկնելու մասին հաղորդագրություններ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն