ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Զրույցը, որը տևել է մոտ մեկ ժամ, կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
«Շեշտը դրվել է Իրանի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և ուկրաինական կարգավորման շուրջ ընթացող եռակողմ բանակցությունների վրա։
Ռուսաստանի նախագահը մի շարք նկատառումներ է հայտնել՝ ուղղված իրանական հակամարտության արագ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։
Իր հերթին, ԱՄՆ նախագահը ներկայացրել է ստեղծված իրավիճակի նկատմամբ իր գնահատականը՝ ամերիկա-իսրայելական գործողության համատեքստում»,- հայտնել է Ուշակովը։
Նշենք, որ Reuters-ը, հղում կատարելով իր երեք աղբյուրներին, հայտնում է, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը՝ համաշխարհային էներգակիրների գների կտրուկ աճը զսպելու նպատակով։