Թրամփի խորհրդականների կողմից Իրանի դեմ գործողությունը դադարեցնելու կոչեր են եղել․ The Wall Street Journal | shantnews.am

shantnews.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ խորհրդականներ նրան ասել են Իրանում իրականացվող գործողությանը Վաշինգտոնի մասնակցությունը դադարեցնելու միջոց գտնելու անհրաժեշտության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal (WSJ)-ը։

«Նրա որոշ խորհրդականներ անձնական զրույցներում նրան կոչ են արել գտնել դուրս գալու ծրագիր (գործողությունից – IF)՝ նավթի գների աճի և այն մտահոգությունների ֆոնին, որ երկարատև հակամարտությունը կարող է հանգեցնել քաղաքական ասպարեզում բացասական արձագանքի», – ասվում է հայտարարության մեջ։

Հրատարակության աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը, սակայն, մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները, «մինչև չկարողանա հայտարարել հաղթանակի մասին»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն